«Լեգալ Ընդ Ֆայնենս Քնսալթինգ»
ՍՊԸ-ն հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական/փաստաբանական ծառայությունների մատուցմամբ զբաղվող ընկերություն, որը հիմնադրվել է 2012 թվականին:
Մեր փաստաբանական գրասենյակի երիտասարդ և փորձառու իրավաբաններից կազմված թիմի հիմնական նպատակն է հասնել խախտված իրավունքների վերականգմանը և արդարության հաստատմանը` հավատարիմ մնալով ընկերության որդեգրած սկզբունքներին:
Մեր փաստաբանական գրասենյակն իր ծառայություններն է առաջարկում իրավաբանական և ֆիզիկական անձանց:
Մեր փաստաբանական գրասենյակը համագործակցում է նաև օտարերկրյա իրավաբանական և փաստաբանական ծառայություններ մատուցող ընկերությունների հետ, որոնց հետ համագործակցության շնորհիվ հնարավորություն ունի իր հաճախորդներին իրավական օգնություն տրամադրել նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս: