Կորպորատիվ հաճախորդներ
Կորպորատիվ հաճախորդներին ընթացիկ իրավաբանական ծառայություններ մատուցելու առավելությունը կայանում է նրանում, որ հնարավորություն է տալիս բարձրորակ իրավաբանական ծառայությունների մատուցմամբ ժամանակին կանխել հետագա իրավական խնդիրները և ցանկացած վեճի պարագայում լինել իրավաբանորեն պաշտպանված:
Մեր գրասենյակի կողմից իրականացվում է ընկերությունների գործունեության իրավական վերլուծություն, որի միջոցով բացահայտվում են ընկերության գործունեության իրավական ռիսկերը և առաջարկվում են իրավական լավագույն լուծումները:
Ներդրումներ իրականացնող օտարերկրյա ընկերություններին մեր գրասենյակը ներկայացնում է համալիր և ամբողջական տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրության վերաբերյալ` առաջարկելով խելամիտ և արդյունավետ տարբերակներ բիզնես միջավայր մուտք գործելու համար:
Մեր ծառայությունների կարևոր մաս է կազմում գործարքների իրավական ուղեկցումը, որը ներառում է պայմանագրերի պայմանների վերաբերյալ բանակցությունների վարումը, պայմանագրերի նախագծերի կազմումը և կնքումը: